Foto

Մեկնարկել է Ալիեւի եւ Շառլ Միշելի հանդիպումը

Հուլիսի 14-ին այցով Բրյուսել է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այժմ ընթանում է նրա հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հուլիսի 15-ին ծրագրվում է եռակողմ հանդիպում Ալիեւի, Շառլ Միշելի եւ ՀՀ վարչապետի միջեւ։