Foto

Ադրբեջանը Շուշիի շրջանում կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է   հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։      

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։