Foto

Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ:

Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները:
Կողմերն անդրադարձել են երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ գործարար միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաներին, հայ-ամերիկյան տնտեսական ներդրումներին և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: