Foto

Լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Արդեն 30 րոպե է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը ի նշան բողոքի՝ փակել են և պահանջում են, որպեսզի ժամանի Արագածոտնի մարզպետը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասում են․ «Արդեն տևական ժամանակ է պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը  կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։ Բազմաթիվ անգամներ, երբ մարդ է վատացել, շտապօգնություն ենք կանչել, մարդիկ ասում են, որ չենք կարող գալ, քանի որ ամբողջ ճանապարհը մարդաբոյ փոսեր են...»։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։ Խցանումները 2 կողմից անցնում են մի քանի կմ-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։