Foto

Մոնիկա Բելուչին և Թիմ Բերթոնը ժամադրվել են. լուսանկարներ

Մոնիկա Բելլուչին և Թիմ Բերթոնը հայտնվել են տեսախցիկների առջև։ Սիրահար զույգը ժամադրվել էին Լոնդոնում։ 58-ամյա դերասանուհուն  և 64 ամյա ռեժիսորին նկատել էին ձեռք ձեռքի բռնած , երբ դուրս էին եկել մայրաքաղաքի կենտրոնական ռեստորաններից մեկից։  Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը, տեղադրելով մի քանի լուսանկարներ։ Առաջին անգամ Մոնիկա Բելուչիի և Թիմ Բարթոնի սիրավեպը քննարկվել է 2023 թվականի մարտին։ Այնուհետև ֆրանսիական Paris Match թերթը շապիկին տեղադրել է աստղերի ժամադրության լուսանկար: Հունիսի վերջին դերասանուհին երկար հարցազրույց է տվել Elle France ամսագրին, որում հաստատել է, որ հանդիպում է ռեժիսորի հետ։

«Ի՞նչ ասեմ... Նախ, ուրախ եմ, որ հանդիպեցի այս մարդուն: Սա այն ծանոթություններից է, որոնք կյանքում հազվադեպ են լինում։ Ես ճանաչում եմ այս մարդուն, սիրում եմ նրան»,- ասել է Բելուչին։

Vesti.am