Նիկոլ Փաշինյանի կողմից հակահայկական ու հակաարցախյան գործընթացների հետ կապված՝ նոր փուլ է նշմարվում, և այս ֆոնին փորձ է արվում հանրային դիսկուրսում արհեստական նոր լարում ապահովել: Վերջին շրջանում ակնհայտ նկատելի է դառնում, որ տեղեկատվական հարաթկներում ակտիվանում է իշխանությանը սպասարկող ֆեյքերի բանակը, որոնք տարբեր միջավայրերում ու սոցխմբերում թեզեր են գեներացնում՝ փորձելով հրապարակ բերել «նախկինների» մեղավորության նոր թեմաներ։
Այս հարցում, ինչպես հայտնի է առանցքային դերակատարություն ունեն իշխանական լրատվամիջոցները՝ տվյալ դեպքում խոսքը Հանրային հեռուստաընկերության մասին է։ Հանրայինի ռեպորտաժներին ու թողարկումներին հետևելիս՝ այնպիսի տպավորություն է, թե ապրում ես Հարավային Կորեայում կամ, ասենք, Նորվեգիայում, կյանքն ուրախ է, ապահով ու երջանիկ: Իրականում պատկերն ամբողջությամբ հակառակն է։ Միշտ էլ Հանրայինը ծառայել է իշխանություններին,
բայց նման պատկերի երբևիցե ականատես չենք եղել, երբ պետական էկրանից բացահայտ կեղծիք ու մանիպուլյացիա է տարածվում։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հանրայինի լսարանը ՀՀ տարածքում ամենամեծն է և չունի մրցակցություն, հենց այս լրատվականն է մարզային սեկտորում հիմնական օրակարգ քարոզողը։ Շարքային քաղաքացին «ֆեյսբուքներով» և էլեկտրոնային հարթակների տրամադրած տեղեկատվությանն այդքան չի վստահում, և, դեռևս սովետական ժամանակներից եկող
«տելեվիզրով եմ լսել»
արտահայտությունը շարունակում է որոշիչ լինել տեղեկատվության տարածման հարցում։ Ահա հենց այս գործիքակազմն է, որ Փաշինյանի պրոպագանդայի բլոկը կցվել է Հանրայինը աչժեզրկելու և ապականելու գործընթացին՝ այն դարձնելով շարքային «Պերֆեկտ թվ»։
Ասվածն
ավելի պատկերավոր է դառնում, եթե անդրադառնանք օրերս Արծրուն Հովահաննիսյան,
Թաթուլ Հակոբյան և Պետրոս Ղազարյան եռյակի «բանավեճ-դիսկուրսն»-ին, երբ գեղեցիկ
փաթեթավորմամբ մաշեցնում են «նախկինների» ժամանակ ունեցած ռազմական
հաջողությունների թեման՝ այն իջեցնելով շրիշակի մակարդակի։ Արծրունի մասին, թերևս, անիմաստ է խոսել, սակայն ստամտության գագաթնակերտն
է, երբ, զենքի գնումների մասին խոսելով, այդ ամենը փորձում էր
ներկայացնել որպես միֆ՝ մոռանալով, թե ինչպես էր ժամանակին գովաբանանում օրվա իշխանություններին՝ կերակրատաշտից հնարավորինս շատ օգտվելու նպատակով։
Աներկբա
է, որ Փաշինյանը գործի է դրել ստի
ու կեղծիքի իր սիրած բաղադրիչը՝ նպատակ ունենալով հանրությանը կրկին մոլորեցնել
ու այդ թմբիրի մեջ սեփական իշխանությունը որոշակի ժակմետով երկարացնել։
Արմեն
Հովասափյան









