Անցյալ շաբաթ բրիտանական գահի ժառանգորդը՝ 41-ամյա արքայազն Ուիլյամը, ցուցադրել է իր պարային հմտությունները Լոնդոնի հայտնի Քեմդեն թաղամասի KOKO գիշերային ակումբում կազմակերպված երեկույթի ժամանակ։ Daily Mail պարբերականը դեռ անցյալ չորեքշաբթի հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ուիլյամը հանգստանում VIP տարածքում ընկերներ Գայ Պելիի և Ջեյմս Միդի հետ։
Ըստ լրագրողների՝ երեկույթից հետո Ուիլիամը և իր ընկերները զբոսնել են քաղաքում և նշել արքայազնի ծննդյան տարեդարձը՝ Ուիլյամը հունիսի 21-ին դարձավ 41 տարեկան։ Նշենք, որ ոչ ակումբում, ոչ էլ զբոսանքի ժամանակ պապարացիները չեն նկատել ապագա թագավորի կնոջը՝ Քեյթ Միդլթոնին։ Ըստ երևույթին, նա մնացել էր տանը երեք երեխաների հետ:
Vesti.am









