Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Ուելսի (4:2) եւ Լատվիայի (2:1) հավաքականների նկատմամբ հաղթանակներից հետո բարձրացել է 7 տեղ եւ 90-րդն է։
Առաջատարը աշխարհի չեմպիոն Արգենտինան է։
1․ Արգենտինա՝ 1873.73
2․ Ֆրանսիա՝ 1843.54
3․ Բրազիլիա՝ 1828.27
4․ Անգլիա՝ 1797.39
5․ Բելգիա՝ 1788.55
6․ Խորվաթիա՝ 1742.55
7․ Նիդերլանդներ՝ 1731.23
8․ Իտալիա՝ 1726.58
9․ Պորտուգալիա՝ 1718.25
10․ Իսպանիա՝ 1703.45









