Foto

Կարեն Հունանյանի եւ եւս 16 դատապարտյալի ներման խնդրագիրը մերժվել է

ՀՀ նախագահը մերժել է 17 դատապարտյալի ներման խնդրագրերը, որոնց թվում նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտված Կարեն Հունանյանի։

Նախագահի հրամանագրերի քաղվածքները հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում։ Դրանցից տեղեկանում ենք, որ նախագահը մերժել է ներում շնորհել նաեւ 2 կին եւ մեկ օտարազգի դատապարտյալների։