Foto

Ո՞վ և ո՞ւմ է կարագապահական պատասխանատվության ենթարկում

HelpCourt դատական վարկանիշավորման համակարգում ամենցածր վարկանիշն ունի ԲԴԽ նախագահ Կարեն Անդեասյանը։ Նրա վարկանիշը -(մինուս) 28 է, իսկ ամենաբարձր վարկանիշն ունի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ 77։

Նկատենք, որ համակարգում կարող են գնահատել միայն հավատարմագրված փաստաբանները։

Բանն այն  է, որ այս պահին ԲԴԽ-ն, ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, քննում է դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Ըստ Հարությունյանի՝ ԲԴԽ-ում թույլ չեն տվել իրացնել իր օրինական պաշտպանությունը։ Մի նիստի ժամանակ դատավորից խլեցին իրեն պատպանող անձնական իրերը, մյուս նիստից էլ հեռացրին՝ այն դեպքում, երբ նույնիսկ պաշտպանները նիստին չէին մասնակցում։

Կարեն Ադրեասյանի գործունեությունը բացի փաստաբաններց և մի շարք դատավորներից բացասական է գնահատում նաև դատվորների Եվրոպական միությունը: Այդ կառուցը, Հայաստանի դատական համակարգի հետ կապված, բանաձև է ընդունել, որտեղ դատապարտել է ԲԴԽ-ի գործունեությունը։ Դատավորների եվրոպական միությունն առաջարկում է․ «Երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաև զերծ՝ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց, հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը, զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը, վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ»։

Vesti.am-ի հետ զրույցում Հայաստանի դատավորների միության նախագահը նշել էր, որ ողջունում է զեկույցում հնչած մտքերը և համարում է, որ դեռ բացթողումներ կան և այնտեղ իրավիճակն ավելի մեղմ է ներկայացված։  undefined


Հեղինակ: Աննա Ավետիսյան