Դատավորների եվրոպական
միությունը Հայաստանի դատական համակարգի հետ կապված բանաձև է ընդունել, որտեղ դատապարտել
է ԲԴԽ-ի գործունեությունը։ Դատավորների եվրոպական միությունն առաջարկում է․ «Երաշխավորել ԲԴԽ
ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ,
որակական չափանիշների ներքո, ինչպես նաև՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության
ենթարկվելուց։ Հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը։ Զերծ մնալ դատավորների
նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու
դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ
հրապարակային խոսքը, վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են արդարադատության
նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ»։ Նկատենք,
որ Դատավորների եվրոպական միությունն առաջին անգամ է Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունում։
Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է Հայաստանի դատավորների միության նախագահ Ալեքսանդր
Ազարյանի հետ։
-
Ինչպե՞ս եք վերաբերում
այս գնահատականներին և արդյո՞ք ԲԴԽ-ի համար Դատավորների եվրոպական միության որոշումները
պարտադի՞ր են։
-
Ոչ միայն համաձայն եմ զեկույցի հետ, այլ՝ ինքս եմ այդ տեղեկությունները
տրամադրել նշված կառույցին: Իրենք իրականացրել
են համապատասխան ստուգումներ, համոզվել են, որ իմ կողմից բարձրացված հարցերը համապատասխանում
են իրականությանը և համապատասխան արձագանքել են։ Դատավորների եվրոպական միության բանաձևը
պարտադիր ուժ չունի, հատկապես՝ ԲԴԽ այս կազմի համար։ Պետք է արձանգրեմ, որ ԲԴԽ-ն, մեղմ
ասած, շատ կոպիտ սխալներ է թույլ թվել։
-
Խնդրում եմ գնահատել,
թե սխալներն ինչի՞ արդյունք են։
-
Սխալ բառն ընդունենք պայմանական։ Մեկի համար այն կարող է լինել
սխալ, մյուսի համար՝ հանցագործություն և այլն։ Դա արդյունք է կա՛մ չիմասցության՝պարզապես
չգիտեն աշխատել, կա՛մ ինքնավստահության՝ նպատակ են դրել, դրան հասնելու համար որևէ
մեթոդ խորթ չէ այդ մարդկանց։
-
Դատավորների եվրապական
միությունը կոչ է անում ԲԴԽ-ին զերծ մնալ գործադիրի կողմից կիրառվող քաղաքական ազդեցությունից։
Ձեր գնահատմամբ այդ ազդեցությունը կա՞, և, եթե այո, ապա ինչպե՞ս է այն արտահայտվում։
-
Նման գնահատական հնչեցնելը պատահական չէր։ Սա մեր աշխատանքի
արդյունքն է։ Այդ հարցերը որոնք բարձարացրել ենք և որոնց արձագանքել է Դատավորների
եվրոպական միությունը, բազմիցս այստեղ բարձրաձայնել ենք տարբեր հայտարարություններով։
Կառույցն էլ ստուգել է և համապատասխան գնահատական տվել։ Ինչ վերաբերում
է գործադիրի ազդեցությանը՝ ԲԴԽ-ի նկատմամբ։ Ձեր կարծիքով, ազդեցությո՞ւն չէ, եթե կոնկրետ
քաղաքական իշխանության կողմից, թող ասեն ընտրվում են, ես ասեմ նշանակվում են իրավաբան-գիտնականներ
ԲԴԽ անդամները, որոնցից կոնկրետ սպասելիքներ ունեն։ Գործադիրի ազդեցությունն ավելին
քան մեծ է, բացառիկ է։ Դատավորների եվրոպական միությունն առաջին անգամ է նման բանաձև
ընդունում և ես խոստանում եմ, որ սա միակը չի լինի։ Նշեմ, որ բավարարված չեմ Դատավորների եվրապական միության այս բանաձևից,
թեև, ըստ ինձ հասած տեղեկության, այս խնդիրը տեխնիկական է եղել, ինչպես նաև ժամանակի
սղությունն է պատճառը եղել։
-
Խնդիրում եմ, մանրամասնել,
ի՞նչին չի հասցրել անդրադառնալ հեղինակավոր կառույցը։
-
Խոսքը վերաբերում է օրենքին հետադարձ ուժ տալու հարցին։ Աժ-ում
ընդունված օրենքի համաձայն՝ ԲԴԽ-ն կարող է պատասխանատվության ենթարկել դատավորներին
նախկինում կայացրած վճիռների համար։ Միանշանակ, ապագայում դրան անդրադարձ կլինի։
-
-
-









