Foto

Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան

Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:

Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- գրել է Բաբայանը։