Foto

Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն: