Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչությանը սպառնում է տարածաշրջանից դուրս մղումը: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հայտարարել է Հանրապետական կոնգրեսական Սեմ Բրոունբեքը, հաղորդում է 1lurer.am-ը:
«Ադրբեջանը պատրաստվում է սեղմել տարածքը՝ պարզապես ստիպելով բնակչությանը հեռանալ և չվերադառնալ: Նրանք կցրվեն ամբողջ աշխարհով և կստեղծեն սփյուռքի այլ օջախներ: Մենք արդյոք պատրաստվո՞ւմ ենք թույլ տալ, որ ևս մեկ քրիստոնյա բնակչություն դուրս մղվի իր հայրենիքից: Այս ամենն իրականացվում է ամերիկյան կամ իսրայելական զինամթերքով, որ ունեն ադրբեջանցիները: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը»,- ասել է նա:
Կոնգրեսականն առաջարկել է պատվիրակություն ուղարկել Արցախ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Բրոունբեքը առաջ է քաշել Լեռնային Ղարաբաղի հայերի կրոնական ազատության հարցը և նշել, որ ամերիկյան կրոնական հասարակությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի բնակչության կրոնական ազատության ապահովմանը:









