Foto

Հետագայում հնարավորություն կարող է չլինել․ Վոլոդինը հեռացած ռուսաստանցիներին կոչ է արել վերադառնալ

ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով՝ ավելի լավ է, որ ՌԴ-ից հեռացած քաղաքացիները վերադառնան, քանի որ ավելի ուշ նման հնարավորություն կարող է չլինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է արել իր Telegram ալիքում:

«Մեկնողներից շատերին վերաբերվել են՝ ինչպես երկրորդ կարգի մարդկանց: Երբ նրանք մեկնում էին, մտածում էին, որ կկարողանան խաղաղ, հանգիստ նստել իրենց տեղում: Պարզվեց՝ այդպես չէ: Աշխատանք չեն տալիս։ Դպրոցներում երեխաներին հալածում են: Ձեռնարկությունները սնանկացնում են», - գրել է Վոլոդինը։

Պետդումայի խոսնակի կարծիքով՝ «մեկնածների շուրջ ստեղծված իրադրությունն ավելի լավ հասկանալու համար բավական է ծանոթանալ Չեխիայի նախագահի հայտարարությանը, որն արտասահմանում ապրող Ռուսաստանի քաղաքացիներին առաջարկել է ուղարկել համակենտրոնացման ճամբարներ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։