Foto

Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն Աբովյանի քաղաքապետի թեկնածու է փնտրում. քննարկվում է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի անունը, իսկ երկրորդ թեկնածուն է դարձել Էրիկ Պապյանը՝ ՀԷՑ-ի ավտոպարկի տնօրենը, Ռոմանոս Պետրոսյանի ընկերը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Պապյանը «անբաժան» է Ռոմանոս Պետրոսյանից և աշխատել է նրա հետ նաև ՊՎԾ-ում, իսկ իշխող ուժը դեռ չի կողմնորոշվել, թե ում առաջադրել։ ՀԷՑ-ից հայտնել են, որ Պապյանը արձակուրդում է։

Թերթը նշում է, որ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը Գագիկ Ծառուկյանի միջոցով է դարձել քաղաքապետ և, թեև համագործակցել է ՔՊ-ի հետ, նրա նկատմամբ որոշ անվստահություն կա։ Եթե նա առաջադրվի, ըստ աբովյանցիների, նրան շատ բարդ կլինի հաղթելը։