Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել են տարածաշրջանային օպերատիվ շտաբից։
Բորիսովկա ավանում FPV անօդաչու թռչող սարքը հարձակվել է ավտոմեքենայի վրա։ Տղամարդկանցից մեկը մեջքի բեկորային վիրավորում է ստացել, մյուսը՝ ակուբարոտրավմա։
FPV անօդաչու թռչող սարքի մեկ այլ հարվածի հետևանքով մեքենայում գտնվող կինը ձեռքի անդամահատում է ստացել և բազմաթիվ բեկորային վիրավորումներ։ Ավտոմեքենան ոչնչացել է հրդեհի հետևանքով։









