Foto

Բլինքենը հայտարարել է, որ աջակցում է Չինաստանի հետ Հարավային Կորեայի «հասուն» հարաբերությունների ջանքերին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ աջակցում է Հարավային Կորեայի ջանքերին Չինաստանի հետ «առողջ եւ հասուն» համագործակցության զարգացման գործում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին։

Բլինքենը, որը կիրակի այցով մեկնելու է Պեկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցչի ամենաբարձր մակարդակով, քննարկել է երկկողմ հարաբերությունները, Չինաստանի եւ Հարավային Կորեայի միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Փակ Չժինի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, նշվել է նախարարության հայտարարությունում։

Բլինքենը եւ Փակը դատապարտել են Հյուսիսային Կորեայի սադրանքները, նշվել է նախարարության հաղորդագրությունում, եւ համաձայնել են, որ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան պետք է շարունակեն հորդորել Չինաստանին «կառուցողական դեր խաղալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ միջուկազերծման հարցում»։

Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ակնկալում են, որ Բլինքենի այցը Չինաստան, որը պետքարտուղարի առաջին ուղեւորությունն է վերջին հինգ տարում, կհանգեցնի առաջընթացի Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններում։ Բլինքենն ուրբաթ հայտարարել է, որ այցի նպատակը «բաց եւ ընդլայնված» հաղորդակցությունների հաստատումն է։