Foto

Մեսրոպ Առաքելյան․ Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ գնահատականին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իշխանության ամենազուսպ, ամենաստվերային գործիչներից մեկն է, ով նաև հեռու է մնացել սկանդալային միջադեպերից, ատելության խոսքի տարածումից։ Կարճ ասած՝ մի համեստ անձնավորություն։ Սակայն, հենց այս համեստ անձնավորությունն է Արցախի հանձնման, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզման, արտաքին քաղաքականության մեջ կոնֆլիկտների գլխավոր ճարտարապետերից մեկը։

Նրա դերակատարումը Հայաստանում տեղի ունեցած աղետների հարցում, թերևս, զիջում է միայն Նիկոլ Փաշինյանին։

Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի։

Ի դեպ, իշխանության մեջ կա ևս մի համեստ անձնավորություն, ով շարունակում է իր կործանարար գործունեությունը»։