Foto

Ռուսաստանը հոկտեմբերի 27-ին Օլեշկիում մարդասիրական գործողության համար լռության ռեժիմ կսահմանի

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ խերսոնյան ուղղությամբ կրակը կդադարեցվի, և հոկտեմբերի 27-ի 04:00-ից «լռության ռեժիմ» կսահմանվի։

«Մարդկանց անվտանգության ապահովման և սոցիալապես կարևոր բեռների առաքման համար կկազմակերպվեն ինժեներական հետախուզություն և մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժի ապահովում դեպի Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայր»,- նշել է նա։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ Օլեշկիում ժամանակավորապես դադարեցնել կրակը մարդասիրական օգնություն հասցնելու և անվտանգ միջանցքով բնակիչների տարհանումը նախապատրաստելու համար։

Նշվում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը և նրա ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ են եղել ռուսական և ուկրաինական ղեկավարության հետ՝ գործողության պայմանները համաձայնեցնելու համար։

Օլեշկին գտնվում է Խերսոնից ոչ հեռու և 2022 թվականին անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։