Amnesty International-ը Ադրբեջանին կոչ է արելդադարեցնել կրթության հասանելիությունը մերժելը հիջաբ կրելու նկատմամբ խտրական սահմանափակումների միջոցով և ազատ արձակել խաղաղ ցուցարարներին։
Ի պատասխան դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքող խաղաղ ակտիվիստ կանանց ձերբակալությունների մասին աճող հաղորդումների, ինչպես նաև այն ակտիվիստուհու անհետացման մասին տեղեկությունների, որը փորձում էր անվճար առցանց դասեր կազմակերպել դպրոցական համազգեստի կանոններից տուժած աղջիկների համար, Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մարի Ստրուտերսը հայտարարել է.
«Խաղաղ ցուցարարների զանգվածային ձերբակալությունները՝ բռնի անկարգությունների մասնակիցների հետ մեկտեղ, ներառյալ տեղեկությունները մի մոր ձերբակալության մասին, որը բողոքում էր իր դստերը դպրոցից հեռացնելու դեմ, և այն ակտիվիստուհու անհետացման մասին, որը ձգտում էր օգնել տուժած աղջիկներին, բնորոշ են Ադրբեջանում խաղաղ բողոքի իրավունքի օրինական իրացման պետական դաժան ճնշմանը, ինչպես նաև կարծիքի արտահայտման ազատության և ցանկացած այլախոհության դեմ ուղղված բռնաճնշումներին։
Աղջիկներին հիջաբ կրելու պատճառով դպրոցական դասերին մասնակցելու հնարավորությունից զրկելը խտրականություն է և խախտում է նրանց կրթության իրավունքը, ինչպես նաև կրոնի ազատության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքները։ Պետական կրթության աշխարհիկ բնույթը չի արդարացնում կրոնական հագուստի նկատմամբ համատարած սահմանափակումները»։
Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մարի Ստրուտերսը նշել է. «Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն այդ խտրական սահմանափակումները և ապահովեն տուժած աշակերտուհիների և ուսուցիչների վերադարձը դպրոց։ Նրանք պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակեն բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են բացառապես իրենց իրավունքները խաղաղ կերպով իրականացնելու համար։ Նրանք պետք է հարգեն խաղաղ բողոքի իրավունքը և մարդու բոլոր իրավունքները»։









