Foto

Իրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը․ Թրամփի ակնարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է The Wall Street Journal-ի հրապարակումը՝ «Իրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը» վերնագրով։

Ավելի վաղ՝ The Wall Street Journal-ի տվյալներով հայտնի էր դարձել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ավարտին հասցնելու Իրանի հետ առճակատման ակտիվ փուլը։ Սպիտակ տան ղեկավարը փակ զրույցներում իր գլխավոր խորհրդականների հետ քննարկում է Իրանի դեմ գործողության ավարտը պաշտոնապես հայտարարելու հնարավորությունը։