ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզ, որտեղ Մեքսիկան, Կանադան, Գրենլանդիան և այլ տարածքներ պատկերված են որպես ԱՄՆ-ի մաս։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում ավելի վաղ հրապարակել էր Նյու Մեքսիկո նահանգի քարտեզը՝ «Նոր Ամերիկա» գրությամբ։ Քարտեզում «Մեքսիկա» բառը ջնջված է և փոխարինված «Ամերիկա» բառով։
Հրապարակումը հայտնվել էր այն բանից հետո, երբ համացանցում տարածվել էր կեղծ տեղեկություն, թե իբր Թրամփը հրամանագիր է ստորագրել նահանգը վերանվանելու մասին։ Իրականում նման հրամանագիր չի ստորագրվել։









