Օրերս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան՝ 70 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ։ Հաշվի առնելով նախարարի «էկսցենտրիկ» գործունեության «արդյունավետությունը»՝ նրա հայտնած տեղեկությունը հակասական ընդունվեց՝ կրկին բնապահպանական հարցեր և այլն, թեև մասնագետները հավաստում են, որ գործարանը համապատասխանումն է կառուցման և օգտագործման բոլոր ստանդարտներին: Կա նաև այլ կարծիք: Օրինակ՝ հանրային կառավարման մասնագետ Սոսե Թաթիկյանի գնահատմամբ՝ հասարակության շրջանում եկամտաբեր արդյունաբերության մասին սխալ պատկերացում կա: «Կարծում եք միայն ռեստորանային բիզնեսով, գինի, կոնյակ ու սիգարետ արտադրելով մենք գոյատևելո՞ւ ենք։ Ուզում եք արդյունաբերական հեղափոխության չորրորդ փուլում երկրորդն էլ չունենանք ու ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրներից հետ ընկնե՞նք»,-գրել է Թաթիկյանը:
Մյուս կողմից՝ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ամենբարձր աշխատավարձը ստանում են Սյունիքի մարզում՝ տնտեսագետների գնահատմամբ այն պայմանավորված է ԶՄՊԿ-ի գործունեությամբ: Ներկայումս Սոթքի հանքի թերի շահագործման բացասկան հետևանքներն ապացուցում են այդ
օրինաչափությունը: Ֆինասների նախկին նախարար Վարդան Արամյանը, Vesti.am-ի հետ զրույցում, անդրադարձավ Սոթքի հանքի չաշխատելու հետևանքներին:
«Հանքի փակումն առաջին հերթին բերելու է սոցիալական լարվածության: Ըստ վիճակագրական տվյալների՝ որտեղ կա հանք, այնտեղ կյանքի կենսապահովման մինիմումը բավականին բարձր է, ՀՆԱ-ն նույնպես, որը տնտեսական կյանք է: Օրինակ, երբ ժամանակին աշխատում էր Թեղուտը, Ալավերդիու տարածաշրջանում կար ավելի բարձր տնտեսական ակտիվություն: Նույնը Քաջարանում է: Միայն ԶՊՄԿ-ի վճարվող աշխատավարձերի հաշվին՝ և՛ աշխատավարձային ֆոնդը, և՛ ՀՆԱ-ն ավելի բարձր է, քան մյուս բնակավարերինը»,- նշեց ֆինասների նախկին նախարարը:
Ըստ Արամյանի՝ երբ խոսում ենք Սոթքի նման գիգանտ ընկերության փակման մասին, խոսքը միայն 1600-1800 անձի գործազուրկ դառնալուն չի վերաբերում, որը, իհարկե, լուրջ ֆինասկան հետևանք է համարում: Մարդիկ 500-600 հազար դրամ աշխատավարձի փոխարեն մի որոշ ժամանակ գործազրկության նպաստ են ստանալու և վերջ:
«Այդ 1600-1800 հագին ծախսումներ էին կատարում՝ ռեստորան, գեղեցկության սրաh, մթերային կամ հագուստի խանութներ և այլն: Սրանք ևս սնվում էին այդ հանքից, հիմա այդ ծախսումները չեն լինելու: Առաջին հարվածը ստանալու են այնտեղ աշխատողները, երկրորդ հարվածը ստանալու են նրանց հետ փոխկապակցված բիզնեսները, որոնք սնվում էին այդ եկամուտներից, երրորդ հարվածն էլ ստանալու են այն ընկերությունները, որոնք ծառայություններ էին մատուցում հանքին: Վերջինս վնասելու է նաև այդ ընկերության աշխատողներին: Նրանք ևս կրճատումներ են անելու»,- Vesti.am
ի հետ զրույցը եզրափակեց Վարդան Արամյանը:
Հաշվի առնելով Թեղուտի հանքի փակումը և Սոթքի հանքի գրթե չգործելը՝ նոր մետաղաձուլարանի
կառուցումանը դեմ լինելն ուղղակի չի նպաստում երկրի տնտեսության զարգացմանը: Այլ բան է, որ Քերոբյանի
հայտարարությունն է մարդկանց մոտ հակասական տրամադրություններ առաջացնում:









