Foto

Հանքարդյունաբերությունն է, որ ապահովում է Սյունիքի մարզի բարձր աշխատավարձերը, աղքատության ցածր մակարդակը․ տնտեսագետ

Վիճակագրական կոմիտեն, ամփոփելով 2023թ առաջին եռամսյակը, տվյալներ է հրապարակել ՀՀ-ում գործող աշխատավարձերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ամենաբարձր աշխատավարձը ստանում են Սյունիքի մարզում (272 574 դրամ, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում 271 711 դրամ), իսկ ամենացածրը՝ Շիրակի մարզում է (2023թ առաջին եռամսյակում  131 856 դրամ, իսկ  2022թ-ին՝ 120 881դրամ)։ Թեմայի վերբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել  տնտեսագետ Սուրեն Պարսյանին։

-          Պարո՛ն Պարսյա՛ն, ինչո՞վ է պայմանվորված Սյունիքում մարզում աշխատավարձերի մշտապես պապհանվող բարձր մակարդակը։

-          Բնականաբար՝ հանքարդյունաբերությամբ։ Սյունիքը նաև ամենացածր աղքատության մակարդակն ունի՝ 2,3 տոկոս։ Հայաստանի միջին աղքատության ցուցանիշը 265 տոկոս է, որի միայն 23 տոկոսն  է Սյունիքում։ Հանքարդյունաբերությունն է, որ ապահովում է Սյունիքի մարզի բարձր աշխատավարձերը, աղքատության ցածր մակարդակը։ Այս ամենին կարող ենք գումարել նաև զինվորականությունը։

-          Հանքարդյունաբերությունը կարողանում  է մի ամբողջ մարզի մյուս ինֆրաստրուկտուրաները և՞ս ապահովել։

-          Միջին աշխատավարձը հաշվարկվում է բոլոր աշխատավարձերի միջին թվաբանականով։ Այս մարզում աշխատողների մեծ մասը հենց հանքարդյունաբերության ոլորտում են զբաղված կամ հանքարձյունաբերությունը սպասարկող ձեռնարկություններում։ Օրինակ՝ տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք սպասարկում են հանքարդյունաբերության ոլորտը։ Այդ ձեռնարկություններում աշխատավարձերը ևս շատ են՝ հաշվի առնելով պատվերների քանակը։ Բնականաբար, հանքարդյունաբերության ոլորտը որքան զարգանում է, ավելանում է նաև աշխատողների թիվը և գումարները։

-          Սյունիքի մարզը նաև հայտնի է, որպես տուրիզմի ավանդական ուղղություն, սա ի՞նչ ազդեցություն ունի մարզի տնտեսական զարգացման վրա։

-          Մեզ մոտ տուրիզմի մասով մշտապես ունեցել ենք հարավային ուղղությունը, մասնավորապես՝ Տաթև, Շաքեի ջրվեժ, Գորիս, Կապան։ Սա կար միչև 2020թ, որից հետո իրավիճակը լրիվ փոխվել է՝ տուրիստական հոսքերն այդ ուղղությամբ գրեթե դադարել են։ Կարող եմ նշել, որ այդ առումով Սյունիքը ճգնաժամի մեջ է։ Բազմաթիվ հյուրանոցներ դադարեցրել են իրենց գործունեության ծավալները։ Նախինում Գորիսից Կապան գնում էին հիմնական ճանապարհով, 2020թ հետո գնում ենք Տաթևի ճանապարհով, որը նաև անվտանգության խնդիր ունի, բացի տրանսպորտայինը։ Կառավարոթյունը փորձում է խնդիրը լուծել «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծով։ Կան քննարկումներ, բայց դեռ մրցույթը հայտարարված չէ, գործնական քայլեր չկան։

-          Հիմնավորեցիք, որ Սյունիքի մարզի բարձր աշխատավարձերը և աղքատության ցածր ցուցանիշը պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտով։ Գեղարքունիքի մարզն ամենաքիչ վարձատրվողներից է, միայն գերազանցում է Շիրակի մարզին։ Սոթքի հանքավայրի փակվելն ազդեցություն ունի՞։

-          Գեղաքունիքի մարզում աղքատության ցուցանիշը մոտ 48 տոկոս է կազմում։ Ամենաաղքատ մարզն է։ Այո՛, աշխատավարձը բարձր է Շիրակի մազից՝ պայմանավորված Սոթքի հանքի գործունեությամբ։

-          Այս ցուցանիշն ինչպե՞ս կարող է փոխվել՝ պայմանավորված Սոթքի հանքի չշահագործելով։

-          Այս պահին թվեր նշել չեմ կարող։ Սոթքի հանքի աշխատանքներում ներգրավված է 1600-1800 աշխատող, որոնց միջին աշխատավարձը 400-500 հազար դրամ է։ Հանքի գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ այդ մարդիկ իրենց աշխատանքը կորցնլու են և պետք է դիտարկենք, որ այլ աշխատանքի հնարավորություն էլ չկա։

-          Այդ 1600-1800 անձը, ըստ հաշվարկներ,ի քանի անձի կերակրող է։

-          Նման հաշվարկ, որպես այդպիսին չի արվել։ Սովարաբար դիտարկվում է, որ ամեն մի աշխատողը մեկ 3 հոգանոց ընտանիք է պահում։ Սոթքի հանքի դադարեցմամբ տուժելու են ոչ միան Սոթքի հանքի, այլ՝ օրինակ, երկաթուղու աշխատողները, քանի որ հանքանյութի տեղափոխումը Արարատի գործարան՝ կատարվում էր երկաթուղու միջոցով։

Հեղինակ: Աննա Ավետիսյան