Foto

Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք քննարկումներին․ Կլաարը՝ Բաքվում

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ Բաքվում, մի շարք հետաքրքիր հանդիպումներ է ունեցել․

«Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան։ Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք վաղը կայանալիք քննարկումներին», - գրել է նա։

Հիշեցնենք՝ Կլաարը այս օրերին գտնվում էր Հայաստանում։ Նա այստեղ էր «բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու համար»։ 

Երևանից հետո ԵՄ հատուկ ներկայացուցիչը ուղևորվել էր Բաքու։