Foto

Տարածաշրջանում կա միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ-ի անդամ մեկ հայկական սուբյեկտ՝ Հայաստանն է. ԱԺ փոխնախագահ

Տարածաշրջանում կա միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ-ի անդամ մեկ հայկական սուբյեկտ`Հայաստանն է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա հայտարարեց, որ հիմա տարածաշրջանում բոլոր գծերը շատ նուրբ են:

ԱԺ փոխնախագահն ասաց, թե Հայաստանի իշխանությունները խոսում են իրենց անունից, չեն ներկայացնում Արցախի դիրքորոշումը:

Նա լսել է Արցախի նախագահի հայտարարությունը. ըստ Արշակյանի`այնտեղ շատ հստակ դիրքորոշում կա, որ պատրաստ են խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են  Արցախի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը:

«Կարծում եմ՝ այդ մոտեցումը շատ կարևոր մոտեցում է »,- նշեց Արշակյանը։