Երևանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել:
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակած որոշմամբ նախազգուշացում է հայտարարել Կարեն Ֆարխոյանին այն բանի համար, որ նա մոտ մեկ տարով ձգձգել է դատական ակտի հրապարակումը։
Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ էր դիմել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Կարեն Ֆարխոյանը հայտնի է որպես ընդդիմադիրներին «կալանք տվող դատավոր









