Foto

Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտավորությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանը ևս 4 հոգու է աշխատանքից ազատել։   

Ինչպես  հաղորդում է «Փաստինֆո»-ն, 2026 թվականի օգոստոսի 3-ից Ռուբինյանի որոշմամբ աշխատանքից կազատվի ԱԺ նախագահի օգնական Կառլեն Գրեյանը, ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից՝ Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից՝ Զինա Զալիկյանը, ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից՝ Ահարոն Ներսիսյանը։

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին էլ հանձնարարված է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը։

Նախօրեին Ռուբինյանն ախատանքից ազատել էր նաև Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին։ Այսպիսով կարելի է արձանագրել, որ Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից։