Foto

Գարշաասուլիսում վարչապետ-դավաճանի խոսքերը պետք է դառնան սահմանագիծ․ Իշխանյան

ԲԱՑԱՀԱՅՏԻՉ
Ցանկացած արժանապատվություն ունեցող հայ մարդու համար, երեկվա գարշաասուլիսում վարչապետ-դավաճանի խոսքերը պետք է դառնան սահմանագիծ։ Այն հայ մարդը, ով դավաճանի կողմից Արցախն ուրանալուց հետո, շարունակում է այդ արարածին աջակցել, կամ դիվանագիտորեն՝ լռել, զուրկ է ոչ միայն ազգային, այլև մարդկային արժանապատվությունից։Այդպիսիք են բոլոր քպ-ականները, նախարարները, իրավապահ կոչվողները։
Շատ նախկին գործընկերներիս հետ չեմ շփվում, նրանց հեռացրել եմ ֆեյսբուքյան ընկերների շարքից։ Այսօր, որոշեցի նայել նրանց էջերը, տեսնելու համար նրանց վերաբերմունքը դավաճանության վերաբերյալ։
Այսպես, վաստակավոր իրավապաշտպան Արթուր Սաքունցը պաշտպանում է Արցախի ուրացումը, որպես իրավապաշտպան, թքած ունենալով արցախցիների ճակատագրի վրա։
«Դիվանագիտորեն» լռում են Էդմոն Մարուքյանը, Լևոն Բարսեղյանը, Սեյրան Մարտիրոսյանը, Զառա Հովհաննիսյանը և շատ շատերը։