Foto

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը էական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար. Էրիկա Օլսոն

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը էական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Այս մասին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, հայտնում է ԱՊԱ-ն։

Էրիկա Օլսոնն ընդգծել է ամերիկյան կողմի մշտական պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին։