Ստեփանակերտի Վերածծնդի հրապարակը մարդաշատ է․ Մայիսյան եռատոնի առթիվ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը հանրահավաք է հրավիրել։ Շրջափակման պայմաններում Եռատոնը վերաիմաստավորվել է յուրաքանչյուր արցախցու համար։ Շարունակելով ապրել ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված անելանելի պայմաններում՝ արցախահայությունն այս կերպ ևս մեկ անգամ ապացուցում է, որ պահանջատեր է լինելու։









