«Մեր տարածաշրջանում խաղաղության այլընտրանք
գույություն չունի, ուստի Հայաստանը շարունակում է հանձանռու մնալ առկա խնդիրները բանակացություններով
լուծելու իր քաղաքականությանը»,- Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում
քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է «խաղաղության պայմանագրի» կարևորությունը՝ վերահաստատելով, որ պատրաստակամ է ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն
դրա համար առակա են խոչընդոտներ:
Գլխավոր խոչընդոտը Փաշինյանը համարում
է այն, որ չկա որևէ համաձայնություն՝ խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային
մեխանիզմների հարցում:
«Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել
այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցում հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում
է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: ԼՂ-ի հայերի
անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է: Անորոշ է նաև
Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային
մեխանիզմների շրջանակում: Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության
պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները»,-
նշել է Նիկոլ Փաշինյանը և դրանց կարևորությունը հիմնավորել նրանով, որ Ադրբեջանը շարունակում
է խախտել նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության բոլոր կետերը:
Սրանք այն խոչընդոտներն են, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է, սակայն
կան այլ բազմաթիվ էական խոչընդոտներ, որոնց մասին ուղղակի այս փուլում իշխանոթյունը
լռում է։ Բանն այն է, որ այդ պայամանգրի ստորագրումը Փաշինյանը պատկերացնում է Արցախն
Ադրբեջանի կազմում թողնելով, իսկ այդ դեպքում վերանում է տարածաշրջանում ռուսական ներկայության անհրաժեշտությունը։ Ուստի ամենամեծ խոչընդոտը
ռուսական գործոնն է, որը կանգնած է Ալիևի, Փաշինյանի և Արևմուտքի կոկորդին։
Բացի այդ, Հայաստանի վարչապետն իշխանությունը պահելու խնդիր ունի, հատկապես, իր
իսկ գնահատմամբ, այդ «ցավոտ լուծումներով» պայամագիրը ստորագրելուց հետո։ Ուստի ժամանակ
է անհրաժեշտ, հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծել «ցավոտ լուծումներ» անվանումով
փաթեթ, որ հետագայում ցանկացած քայլ տեղավորվի այդ փաթեթի մեջ։ Հիմա կա երկու փաթեթ՝
«պատերազմի հետևանք» և «պարտված երկրի կարգավիճակ»։ Այս ամենով Փաշինյանը բացատրում
է թշնամու ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում, Լաչինի միջանցքի փակումը, տարածքների
հանձնումը և այլն: Իսկ Արցախը, թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքի միջանցքը, անկալվերը
զիջելու համար նոր փաթեթ է պետք, որ «հպարտ» քաղաքացիները հանկարծ չընդվզեն։
Այս համատեքստում խոչընդոտ է նաև Հայաստանի ընդիմությունը, որն ամեն կերպ փորձում է
հասարակությանը բացատրել, համոզել, որ այդ «ցավոտ լուծումներ» փաթեթի ընդունումը հավասար է հայոց պատմության
վերջին էջը փակելուն։ Եթե երկրում հաստատվի թուրք-ադրբաջանական ազդեցությունը, եթե երկրի ներսում չիլինի ներազգային միասնականություն, եթե Հայաստանը կորցնի իր տնտեսական գրավչությունն ու կարևորությունը, եթե մարտունակ բանակ չունենանք և մեր գոյությունը կախված լինի միայն Թուրքիայի և Ադրբեջանի բարեհաճություններից, ապա, որպես պետություն, գոյություն ունենալը դրվում է հարցականի տակ։ Փաշինյանը գիտակցում է, որ աստիճանաբար կորցնում է երկրի ներսում իր և իր թիմի նկատմամբ վստահությունը և հիմա փորձում է մանիպուլացիաների ու դեմագոգիայի միջոցով վարկաբեկել ընդդիմությանը: Պատահական չէ, որ նույն Պրահայում հայտարարել է, որ ընդդիմությունը սկսել է «հասկանալ» իրեն:
Ոչ պակաս կարևոր խոչընդոտ է Թուրքիայում նախագահի ընտրությունը: Այդ երկիրը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հիմնական սնուցողն ու հովանավորողն է: Էրդողանի պարտության դեպքում տարածաշրջանում կարող են լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր լինել, որոնք հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնությունները կարող են շրջել 180 աստիճանով։ Փաշինյանի բանակցային գործընկեր Ալիևը նունպես դա հստակ գիտակցում է և չի ցանկանում հիմա արագացնել գործընթացները, որովհետև հնարավոր փոփոխությունները ոչ միայն կարող են խոչընդոտել պայմանագրի ստորագրմանը, այլև կարող են նոր հնարավորություններ բացել՝ Հայաստանի նկատմամբ նոր ճնշումներ բանեցնելու և նոր զիջումներ պահանջելու համար:









