Foto

Կրեմլը չի հստակեցրել ՌԴ և ՀՀ ղեկավարների միջև բանակցությունների հնարավորությունը

Կրեմլը չի հստակեցրել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հնարավորությունը, հայտնում է @ArmeniaSputnik-ը։

«Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշ ծրագրեր են քննարկվում: Հենց քննարկումն ավարտվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցություններ են նախատեսվում։