Foto

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

19-ամյա Գոռ Սահակյանը հաջող բարձրացրեց 140 կգ, այնուհետ 145 կգ: Սակայն գլխավերևում չպահեց 147 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: 

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը հաջորդաբար բարձրացրեց 170 կգ և 175 կգ: Ու այս վարժությունում ևս ոսկի նվաճեց:


Սահակյանը, երկամարտում գրանցելով 320 կգ, դարձավ Եվրոպայի չեմպիոն: