ՀՀ ազգային ժողովը շարունակում է ապրիլի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:
Խորհրդարանը կշարունակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը, կկայանա քվեարկություն:
Կհայտնեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության փակ գաղտնի քվեարկության արդյունքները:
Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգային մյուս հարցերի քննարկումը:
Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը: