Foto

ԱՄՆ-ն վերացրել է իրանական նավթի որոշ տեսակների արտահանման արգելքները․ դրա արտահանումը թափ է հավաքում․ Վենս

Նախորդ գիշեր Հորմուզի նեղուցով անցել է 12,5 միլիոն բարել նավթ։ Սա հակամարտության մեկնարկից ի վեր ամենամեծ ծավալն է, հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նա նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մնում են ուժի մեջ, բացառությամբ նավթի հետ կապվածների։

 

«ԱՄՆ-ն վերացրել է իրանական նավթի որոշ տեսակների արտահանման արգելքները, և դրա արտահանումը թափ է հավաքում։ Իրանի հետ գործարքը պաշտոնապես մեկնարկել է երեկ, իսկ դրա շրջանակում նախատեսված 60-օրյա ժամկետի հետհաշվարկը սկսվել է այսօր»,-նշել է նա։