Օրերս ՀՀ սահամանն հատած ադրբեջանցիներից մեկը, Սիսիան համայքի Բնունիս բնակավայր մուտք գործելիս, մի «չար պատահականությամբ» գնացել է հենց այն տունը, որը մեկ ամիս առաջ այցելել էին վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։ Դա 44 օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի բնակարանն էր։ Դուռն ադրբեջանցու առաջ բացել է Գոռի մայրը, ով էլ կասկածել է և զանգահարել է ոստիկանություն։ Այդ բնակարանը Բնունիս համայնքի առաջին տունը չէ, որը մոտ է սահմանին: Թե ինչպե՞ս է թշմանին ընտրել հենց այդ տունը՝ բնակիչները պատահական չեն համարում։ Վարչապետի և իր ընտանիքի հետ կապված որևէ միջադեպ կամ զուգադիպություն պատահական չի լինում։ Բայց սա չէ այս պահի ամենասուր խնդիրը:
Մինչև հիմա ադրբեջանցի սահմանախախտները պաշտոնապես դեռևս ներկայացվում են որպես «պատահականության զոհ»՝ անտեսելով այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքում իրենց պահել են դիվերսանտի պես, քաղաքացիների հետ շփվել են հայերենով, պատկան մարմիններ չեն փնտրել և չեն տեղեկացրել Հայաստանում հայտվելու հանգամանքների մասին, քանի դեռ չեն ձերբակալվել: Որտե՞ղ է այն երաշխիքը, որ ադրբեջանցիների «մոլորվելու» աշխարհագրությունը և գործողությունների բովանդակությունը չի ընդլայնվի: Կա՞ վստահություն, որ վաղը նման դեպք չի արձանագրվի Նոյեմբերյանում կամ Եղեգնաձորում, արդյո՞ք հաջորդ «մոլորվածը», ՀՀ քաղաքացու բաճկոնը գողանալու փոխարեն, չի սպանի այդ քաղաքացուն, արդյո՞ք եկեղեցու սրբապատկերը պղծելու փոխարեն չի պայթեցնի այդ եկեղեցին և այլ: ՀՀ իշխանությունները, կարծես թե, դրանով այնքան էլ հետաքրքրված չեն, որովհետև երկրորդ (գուցե ևս մի քանի) սահմանախախտին դեռ չեն գտել, բայց հետևողականորեն առաջ են հրում նրանց «մոլորված» լինելու հանգամանքը: Հավանաբար նա այդպես էլ «չհայտնաբերվի», իսկ արդեն հայտնաբերվածն էլ շուտով կհանձնվի հակառակորդին, ինչպես 44 օրյա պատերազմից հետո հանձնվեցին դատարանի վճռով ազատազրկման դատապարտված այն դիվերսանտները, ովքեր Քարվաճառում մարդասպանություններ էին կատարել:
Այս անգամ «մոլորվածը», քաղաքացիների զգոնության շնորհիվ, չեզոքացվեց, այլապես հնարավոր է, որ մի «պատահական» հրդեհից կրկին մի քանի զինվոր այրվեր մի խարխուլ կացարանում, ինչպես, օրինակ, սույն թվականի հունվարի 19-ին, երբ 15 զինծառայող մահացավ, ենթադրաբար, 5լ բենզին արյումից։









