Foto

Ինչո՞ւ, գոնե ձևի համար, եկեղեցու և իշխանության միջև համագործակցություն չկա

Կիրակի օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ զատկական կաթողիկոսական պատարագ, որի կրկին չէին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները։

Այն, որ երեկղեցու և իշխանության միջև հակասություններ կան, գաղտնիք չէ որևէ մեկի համար։ Կարևոր է, որ, անկախ պետության ղեկավարի վերաբերմունքից՝ անձամբ կաթողիկոսի նկատմամբ, միևնույն է, անհրաժեշտ է գոնե ձևի պահպանության համար ներկա գտնվել նման կարևոր միջոցառումների՝ առնվազն, տաղավար տոներին։ Եթե ներքուստ պատարագի բովանդակության հետ համաձայն չեն, միևնույն է, կան ձևավորված և ավանդույթ դարձած կարգեր, ըստ որի՝ երկրի ղեկավար կազմը մշտապես ներկա է գտնվում տաղավար տոների պատարագներին։

Առաջին նախագահից սկասծ՝ այս համագործակցությունը կար, որը պահպանվեց նաև երկրորդ նախագահի օրոք, իսկ երրորդ նախագահի կառավաման ընթացքում այդ համագործակցությունն այնքան էր սինքոնացել, որ երկեղեցու՝ իշխանություն լինելու, մասին արդեն խոսում էր հասարակությունը։ Նոր պետական մասնաշենքեր բացելիս, նոր կառույցներ հիմնադրելիս՝ մշտապես ներկա էր կաթողիկոսը։  Երեղեցին մասնակցում էր նաև իրեն վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը։ Օրինակ՝ մեռելոցների երկուշաբթիները ոչ աշխատանքային էին հայտարարվում։

Որևէ մեկը չի վիճարկում, որ եկեղեցին էական դերակատարում է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ: Հաճախ հենց եկեղեցին է եղել մեր ազգային ինքնության պահպանման հիմնական ինստիտուտը, որի համար նրան մշտապես ակնածանքով են վերաբերվում Հայաստանում և սփյուռքում:

Իշխանության ու եկեղեցու կոնֆլիկտը նոր չէ։ 2020թ-ից հետո Նիկոլ Փաշինյանին և Գարեգին Բ-ին միասին որևէ միջոցառման տեսնելը բացառություն է։ Պատերազմից հետո, երբ երկրում հայտարարվեց սգո օրեր, նույնիսկ այդ ժամանակ Էջմիածնում մատուցվող պատարագին Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց: Հետագայում Եռաբլուր գնալու բազմաթիվ առիթներ եղան՝ սեպտեմբերի 27-ի պատերազմի տարելից, Բանակի օր, Շուշիի ազատագրման օր և այլն, սակայն կա՛մ կաթողիկոսը միայնակ էր գնում Եռաբլուր, կա՛մ չէր գնում։  

Կաթողիկոսի չհամագործակցելը վերհարանը բացատրում է համապատասխան հարգանքի բացակայությամբ, օրինակ՝ հրավեր ուղարկել Մայր Աթոռին, բայց չնշել, որ այն ուղղված է Կաթողիկոսին և այլն։ Իսկ նախկին նախագահների հետ հանդիպումից հետո իշխանությունը ներքին արշավ սկսեց Գարեգին Բ-ի նկատմամբ, որին ի պատասխան, երկար ժամանակ լռող կաթողիկոսն, ի վերջո, սկսեց դրավգ-դրվագ խոսել իշխանության սխալների մասին։

Եկեղեցու և իշանության միասին չաշխատելը չի բխում ՀՀ քաղաքացու, Հայաստանի պատական շահի և սՍփյուռքի հետ համագործակցության շահերից։ Այս իրավիճակը միտված է ևս մեկ դրվագով հայ ժողովրդին իր արմատներից հեռու պահելուն, զրկելուն, որը հետևողականորեն առաջ է տանում իշխանությունը։

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան