Foto

Երբ է նախատեսվում պահեսազորայինների հերթական հավաքը

2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորայինների վարժական հերթական հավաքները կանցկացվեն։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօր նիստում։

Երկամսյա վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, հավաքների անցկացման նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը։