ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսին, որտեղ նա խոսել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին։
«Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի։ Մարդ, որն իր իսկ խոսքերով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի։ Կսահմանափակվեմ այսքանով, որովհետև կոռեկտությունս թույլ չի տալիս ավելին ասել», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց նաև, թե ասուլիսում Փաշինյանը չի կարողացել հերքել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ 50 տոկոսից պակասն է ներգրավված եղել 44 օրյա պատերազմում։