Foto

Պարեկներն այսօր էլ Հրազդանում գնդակահարել են միջին ծանրության հանցագործության՝ գոմից գողություն կատարելու մեջ կասկածվող անձին. փաստաբան

Պատուհաս դարձած պարեկային ծառայության՝ ընդամենը երկու ամիս ծառայության մեջ գտնվող Կոտայքի գումարտակի պարեկները Գևորգ Պետրոսյանին «վնասազերծելով», այսօր էլ Հրազդանում գնդակահարել են միջին ծանրության հանցագործության մեջ (գոմից գողություն) կասկածվող անձին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Իհարկե պնդելու են, որ իրենք չեն խախտել հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու իրավաչափության պայմանները, ինչպես Գ.Պետրոսյանի պարագայում են «չքմեղանում», թե գործել են իրենց իրավասության սահմաններում՝ այդպես էլ չկարողանալով նկարագրել սեփական գործողությունների իրավական հիմքը, մատնանշել Գ.Պետրոսյանի կողմից որևէ իրավախախտում կատարելու փաստը»,- գրել է նա։