Foto

Գևորգ Պետրոսյանի խոսույթը բնականաբար հաճելի չէր իշխանությանը, իսկ դա սրանց համար ձերբակալման առաջնային գործոն է. Տիգրան Աբրահամյան

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.

«Պետրոսյան Գևորգը մեր իրականության ամենաունիկալ դեմքերից է, միշտ շիտակ խոսող, կոշտությունից երբեք չխուսափող:
Իր գործողություններում միշտ հաշվարկված է և չեմ կարծում, թե իրեն ձերբակալելու իրավական հիմք կստեղծեր:

Շեշտում եմ իրավական, որովհետև իր քաղաքական խոսույթը բնականաբար հաճելի չէր իշխանությանը, իսկ դա սրանց համար ձերբակալման առաջնային գործոն է:
Սա էլ կանցնի»: