Foto

«Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժե՞լ ՔՊ-ական պատգամավորին

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնումՍիսիանի ոստիկանությունը Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել հիմնարկի ղեկավար Դավիթ Մարգարյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նյութերմասնավորապես՝ ՀՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենաներըառանց պայմանագիր կնքելուվարձակալությամբ տարբեր անձանց է տվելիսկ ստացված գումարը յուրացրել։

Մարգարյանի ցուցումովառանց որեւէ պայմանագրիՍիսիան համայնքի Դարբաս եւ Շամբ բնակավայրերի բնակիչներից 2022թմարտ ամսից գանձվել է աղբահանության գումար՝ 1 անձի հաշվարկով 100 դրամորոնք ՀՈԱԿ-ի բյուջե չեն մուտքագրվել եւ կրկին յուրացվել են ղեկավարի կողմից։ Ուշագրավ էոր Դավիթ Մարգարյանը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի մտերիմն էհարազատըՄարտի 26-ին նշանակված Սիսիանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այս գործընթացը տարակուսանք է առաջացրել տեղի իշխանականների շրջանումՓաստացի փորձ է արվում ջլատել իշխանական թիմը՝ նրանց պահելով իրավապահների ուշադրության կենտրոնումմինչդեռ ենթադրվում էրոր հակառակը պետք է լիներքանի որ միայն համախմբման դեպքում է հնարավոր իշխանությունը գոնե երկրորդ փորձից հետո վերցնել Սիսիանում։

Սիսիանի մեր աղբյուրները կարծում ենոր Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանինքանի որ իշխանությունների նկատմամբ նախորդ ընտրություններին դրսեւորված անվստահության հարցում գլխավոր մեղավորը նրան են համարումՀամբարձումյանն իրեն տարածքի «նայող» է նշանակելբայց լավ չի «նայում»: Ոմանք արդեն հեռուն գնացող կանխատեսումներ են անումթեի հեճուկս թվացյալ հանգիստ քարոզարշավիՍիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենանեւ կարող է հաղթել ՀՀԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում