Foto

Եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել․ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից․ Պուտին

Այն ամենը, ինչն ընդունելի է հայերի համար, լավ է Ռուսաստանի համար։ Արեք այն, ինչ ձեզ հարմար է, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին մերձենալու համար Երևանի կողմից կայացվող ցանկացած որոշում չի վնասի Մոսկվայի հետ հումանիտար կապերին։ Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից։

ՌԴ նախագահը նշել է, որ եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա Հայաստանի ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինեն դադարեցնել։

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար սահմանված սովորական պահանջները։

Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի։

Նա նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։