«Պարի Սեն-Ժերմենը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում լոնդոնի «Արսենալի» դեմ կայանալիք խաղի համար։ Փարիզյան ակումբի ցուցակում ընդգրկվել է 24 ֆուտբոլիստ։
«ՊՍԺ»-ի կազմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համար.
Դարպասապահներ. Մատվեյ Սաֆոնով, Լյուկա Շևալյե, Ռենատո Մարին։
Պաշտպաններ. Աշրաֆ Հակիմի, Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Իլյա Զաբարնի, Նունու Մենդեշ, Լյուկա Էռնանդես, Վիլիան Պաչո։
Կիսապաշտպաններ. Ֆաբիան Ռուիս, Վիտինյա, Լի Կան Ին, Սեննի Մայյուլյու, Դրո Ֆեռնանդես, Ուորեն Զաիր-Էմերի, Ժոաու Նևեշ։
Հարձակվողներ. Խվիչա Կվարացխելիա, Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե, Դեզիրե Դուե, Բրեդլի Բարկոլա, Կանտեն Նդժանտու, Իբրահիմ Մբայե։
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչ ՊՍԺ — «Արսենալ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 30-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:









