Պաշտոնական Երևանի կողմից Յուրի Խաչատուրովին դատելը, ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց, այլ երկրի տարածքում դրանց մասնակցությունից, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից հրաժարվելը, իսկ հիմա էլ ՀԱՊԿ գլխ. քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը մի շարք հարցերի տեղիք է տալիս:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից սպասվում է, որ այդ կառույցը քաղաքական գնահատական տա Ադրբեջանի ներխուժմանը ՀՀ
սովերեն տարածք: Սկզբունքորեն հասկանալի է, բայց, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ն ՀՀ միակ անվտանգային միջավայրն է, ի՞նչ կարող է անել Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ից այդպես էլ չստանա քաղաքական գնահատական: Թերևս ՀՀ-ն այն անվտանգային վիճակում չէ, երբ կարող է ուլտիմատիվ պահանջներ ներկայացնել: Դա կարող է բերել լրջագույն հետևանքների:
Չեմ կարծում, թե Նիկոլը դա չի հասկանում: Այդ դեպքում ո՞րն է ՀԱՊԿ-ի հետ «փոխհրաձգության» պատճառը:
Թեև Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը հասկացվում է որպես ՀԱՊԿ այլընտրանք, սակայն հավաքական Արևմուտքը հեռու է ՀԱՊԿ քաղաքական և ռազմական դեռակատարությանն ամբողջ ծավալով փոխարինելու մտքից: Դա նույնպես Նիկլը հասկանում է: Հավանաբար՝ այս խաչմերուկում է թաղված գաղտնիքը:
Համայնապատկերին նայելով՝ կարելի է կռահել, որ Հայաստանի՛ անվտանգությունը չէ, որ հետաքրքրում է Նիկոլին: Նա Հայաստանի փշրանքների վրա էլ է համաձայն կառավարել: Իսկ դրա համար նրան իր անձնական անվտանգության արևմտյան երաշխիքներն էլ բավական են:
Նիկոլն այսպես է մտածում. «Կամ ես կլինեմ ցանկացած չափի Հայաստանի վարչապետ, կամ ցանկացած չափի Հայաստանը վարչապետ չի ունենա»: