ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է նոր գործընթացի:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր ԲԴԽ-ն ծանուցումներ
կուղարկի Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներ
առաջարկել: ԲԴԽ մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանի փոխանցմամբ՝ գրություններ ուղարկելը
և առաջարկներ ներկայացնելն օրենսդրական պահանջ է և երբ լրանում է դատավորներից որևէ
մեկի պաշտոնավարման ժամանակը, ապա պետք նման առաջարկներ ուղարկել։ Այս պահին դեռ որևէ առաջարկ ներկայացված չէ, քանի որ դեռ
չի լրացել նրանց պաշտոնավարման ժամանակը։ Մամուլում կար տեղեկություն, որ ապրիլի 9-ին լրանում է Բարձրագույն
դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման
ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:
Շաբոյանի մեկնաբանմամբ՝ այո, նման գործընթաց սպասվում է և հիմա ամեն բան արվում է ըստ ընթացակարգի։
Գուցե օրենսդրության պահանջ է, բայց, պրակտիկ առումով, ԲԴԽ դատավոր անդամն այս տարբերակով երբևէ չի ընտրվել։ Այստեղ կան տարբեր տեսանլյուններ՝ մի կողմից բոլորին առաջարկ ներկայացնելը
դիտվում է, որպես ժողովրդավարություն, մյուս կողմից էլ ակնհայտ է, որ համակարգում աշխատակիցների
ահռելի պակաս կա։ Իշխանությունը մի կողմից կարգապահական վարությներով ազատվում է ոչ ցանկալի
դատավորներից, մի կողմից որոշների համար ստեղծում են պայմաններ, որ սեփական դիմումի
համաձայն հեռանան, մյուս կողմից էլ հավատարիմ և ենթարկվող կարդրեր են փնտրում։ Ամեն
շաբաթ մեկ դատավոր հեռացվում է կարգապահական վարույթի շրջանկաներում, որովհետև լոկ ծանրաբեռնվածության
պատճառով ինչ-որ փաստաթղթեր չի ուղարկել, ֆեյսբուքյան գրառում է արել և այլն։ Պատճառներն արդեն
խոսում են նրա մասին, որ վարույթներն անցանկալի դատավորներից ազատվելուն են միտված։
Իշխանություններին հարկավոր է դատավորների
շրջանում գտնել կամակատարների, ովքեր հնազանդ կկատարեն իջեցված պատվերները, ավելորդ
հարցեր չեն տա և նույնիսկ չեն էլ հիշի, որ դատական իշխանությունն անկախ է։









