Իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում։ Մարտի 1-ին ԼՂ-ում ռուսական խաղաապահ զորախմբի կենտրոնակայանում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից չորս օր անց՝ մարտի 5-ին, տեղի է ունեցել այդ սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել։ Դրան զոհ գնացին ԼՂ-ում ծնված, այնտեղ ընտանիքներ կազմած երեք քաղաքացիներ։ Կառավարության նիստից առաջ իր ելույթում այդ մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մարտի 5-ի ահաբեկչությւամբ Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում․ առաջինը՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա հանդիպումների վիժեցումը և նոր սադրանքների համար ֆոն ստեղծելը։ Ադրբեջանի հաջորդ նպատակն էր կեղծ «ապացույցներ» ստեղծել, թե, իբր, ՀՀ-ից Արցախ զենք-զինամթերք է տեղափոխվել, որը չհաջողվեց։ Ադրբեջանի մյուս նպատակն էլ արյունոտ ահաբեկչությամբ նոր խոսույթ, տեղեկատվական հոսքեր ձևավորելն է, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ»,-հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։
Ներկայացնելով Ադրբեջանի՝ վերջին օրերին Արցախի դեմ իրականացրած սադրանքներն ու ահաբեկչական գործողությունները՝ ՀՀ վարչապետը նկատեց, որ իրադրությունը ԼՂ-ում ավելի սրելու համար է Ադրբեջանը նոր սադրանքների գնում։
«Ավելի է հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործողումը, որպեսզի կանխվի Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազեծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների և ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի նախապատրաստությունը»,-շեշտեց Փաշիյանը և հավելեց, որ այդուհանդերձ, Հայաստանը հավատարիմ է «խաղաղության օրակարգին»։









