Այսօր
դիվանագետի
օրն
է:
Հանրային
ծառայությունների
շարքում
դիվանագիտական
ծառայությունը
յուրահատուկ
տեղ
է
զբաղեցնում,
քանի
որ
կայանում
և
զարգանում
է
պետության
կարևորագույն
հատկանիշի՝
ինքնիշխանության
ներքո։
Եվ
պատահական
չէ,
որ
Հայաստանում
դիվանագետի
օրը
նշվում
է
հենց
մարտի
2-ին,
երբ
27 տարի
առաջ
ՄԱԿ-ի կենտրոնակայանում
բարձրացվեց
Հայաստանի
եռագույնը՝
այդպիսով
ամրագրելով
մեր
երկրի
տեղն
ու
դերն
ինքնիշխան
պետությունների
ընտանիքում:
Հայ երիտասարդ դիվանգիտության ձեռքբերումներն
Vesti.am-ի հետ զրույցում առանձնացրեց ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը: «Հայկական
դիվանագիտությունը շատ երիտասարդ է, բայց միևնույն ժամանակ այս 30 և ավելի տարիների
ընթացքում, հաշվի առնելով մարտահրավերները, որ փորձել ենք հաղթահարել, պայքարել ենք՝
դրանով հանդերձ դարձել ենք բավականին փորձառու: 30 տարում ձեռք ենք բերել շատ մեծ և
հարուստ փորձ, որը պետք է շատ ցանկանալ, որ կարողանաս կորցնել: Այս 30 ամյա պատմությունը
որևէ կերպ չպետք է ջնջվի, մոռացվի: Պետք է զարգացնել և այն սխալները, որոնք տեղի են
ունեցել, պետք է դասեր քաղել, իսկ նվաճումները, որոնք կան, պետք է որևէ կերպ «չոնտնահարվի»:
30 տարուց ավելի կրել եմ դիվանագետի բարձր կոչումը, սկսել եմ ամենացածր դիվանագիտական
պաշտոնից և հասել եմ ամենաբարձին, որն արտակարգ
և լիազոր դեսպանն է: 30 տարի նվիրել եմ մի աշխատանքի, որը կոչված էր ներկայացնել քո
երկիրը և ժողովուրդը: Երբ աշխատում ես այլ երկրում, ապա շատ հաճախ ներկայացնում ես,
ոչ միայն երկիրը և ժողովրդին այլ՝ համայն հայությանը: Շատ կարևոր և պատասխանատու պաշտոն
է և առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկերներին, որոնք աշխատում
են թե՛ ԱԳՆ-ում, թե՛ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում»,- նշեց
Ավետ Ադոնցը:









